Հրամայական, ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներ։

Հրամայական՝ միայն 2-րդ դեմք, միայն ապառնի ժամանակ. Խոսի՛ր, խոսե՛ք։ Արգելական հրամայականը՝ մի՛ խոսիր, մի՛ խոսեք։

Ըղձական եղանակ (երանի). ունի միայն 2 ժամանակ՝ անցյալ՝ խոսեի, խոսեինք; ապառնի՝ խոսեմ, խոսենք (բոլոր դեմքերով)։ Ժխտական անցյալը՝  չխոսեի, չխոսեինք; ժխտական ապառնի՝ չխոսեմ, չխոսենք (բոլոր դեմքերով)

Ենթադրական եղանակ. ըղձականից՝ կ եղանակիչով՝ ապառնի՝ կխոսեմ, կխոսենք; անցյալ՝ կխոսեի, կխոսեինք (բոլոր դեմքերով)։
Ժխտականը՝ ժխտական դերբայի միջոցով. չեմ խոսի, չենք խոսի,;  անցյալ՝ չէի խոսի, չէինք խոսի։

Հարկադրական եղանակ. ըղձականից՝ պիտի  կամ պետք է  եղանակիչով. ապառնի՝ պիտի խոսեմ, պիտի խոսենք; այնցյալ՝ պիտի խոսեի, պիտի խոսեինք։
Ժխտականը՝ չ ժխտական մասնիկը՝ եղանակիչի վրա՝  ապառնի՝ չպիտի խոսեմ, չպիտի խոսենք; այնցյալ՝չպիտի խոսեի, չպիտի խոսեինք։

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

Եկ-չեզոք:

***

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

Լըցրեք-հրամայական, ներգործական, երկրորդ դեմք:

Խմենք-ըղձական ներգործական:

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Վեր կաց-հրամայական, հարադիր բայ, ներգործական:

Թող-պարզ, ածանցավոր, սոսկածանց:

***

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Հսկեցեք-հրամայական, չեզոք:

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վեր կացեք-հրամայական, չեզոք

Զարթնեցեք-հրամայական, չեզոք, հոգնակի թիվ, երկրորդ դեմք:

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

Պատասխան տո՛ւր-չեզոք, հրամայական, հարադիր բայ, պարզ:

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ականջ արեք-չեզոք, ածանցավոր:

Ուժ դրեք-չեզոք, պարզ, ածանց չունի, երկրորդ դեմք:

Առաջադրանք. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

Լինեիր-ըղձական, անցյալ, չեզոք, պարզ:

Գայիր-չեզոք, ըղձական, անցյալ կատարյալ, պարզ, երկրորդ դեմք:

Անցնեիր-անցյալ կատարյալ, չեզոք, պարզ, ըղձական, երկրորդ դեմք:

Նայեինք-ըղձական, անցյալ կատարյալ, չեզոք, պարզ:

Ժպտայիր-ըղձական, անցյալ, չեզոք, երկրորդ դեմք, պարզ:

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

Չէր փոխել-ժխտական խոնարհում, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ երրորդ դեմք, ածանց չունի, ներգործական սեռ:

Ընթանում էր-անկատար, անցյալ, բայ, սահմանական եղանակ:

Դասավորվեին-ըղձական, երրորդ դեմք, անցյալ կատարյալ, հոգնակի թիվ, չեզոք:

Կանգ կառներ-ենթադրական եղանակ, ապառնի, եզակի թիվ, երկրորդ դեմք:

Կկշռեր-ենթադրական եղանակ, ապառնի, եզակի թիվ,երկրորդ դեմք,ածանց չունի:

Կստուգեր-ենթադրական եղանակ, ապառնի, եզակի թիվ, երկրորդ դեմք, ածանց չունի:

Պոկելով-ներգործական, ներկա շարունակական, անդեմ, ներգոյական:

Դնելով-ներգործական, ներկա շարունակական, անդեմ, ներգոյական:

Կանցներ-ենթադրական եղանակ, երկրորդ դեմք, պարզ, եզակի թիվ, ապառնի:

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

Պիտի գա-հարկադրական եղանակ, ապառնի, երկրորդ դեմք, եզակի, չեզոք:

Պիտի ժպտա-հարկադրական եղանակ, ապառնի, եզակի թիվ, երկրորդ դեմք, չեզոք:

Չեն պղծել-ժխտական, երրորդ դեմք, անցյալ կատարյալ, հոգնակի թիվ, անորոշ դերբայ:

Պիտի գովեն-հարկադրական եղանակ, ապառնի, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական սեռ:

Տնային

  1. Նախադասությունների մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները փոխարինիր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշենրով, կա՛մ էլ  դո՛ւրս հանիր: Տրված և ստացված նախադասությունները համեմատի՛ր:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, գազանի հետքից դատելով, պետք է որ մեծ գազան լիներ:
Ըստ հնդկական հավատալիքների` մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե մեհյանի կառուցումը չի ավարտվել, կամ մեհյանի որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:
Այդ սալերը, սալերից ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշոում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց սալերը ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Սալերը նույնիսկ ավազի մեջ չեն թաղվել և նույնիսկ քերծվածքներ չունեն:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, նրա հետքից դատելով, պետք է որ մեծ լիներ:
Ըստ հնդկական հավատալիքների` մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե նրա կառուցումը չի ավարտվել, կամ որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:
Այդ սալերը, նրանցից ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշոում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց քարեր ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Նրանք նույնիսկ ավազի մեջ չեն թաղվել և նույնիսկ քերծվածքներ չունեն:

2. Տեքստի մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները։ փոխարինի՛ր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշներով, կա՛մ էլ դուրս հանիր: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Տիեզերքում կան գերծանր նյութեր և գերթեթև նյութեր:
Պարզվում է` ամենածանր նյութի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող գերծանր նյութի խտությունր: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Այդ աստղի վրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Այդ աստղի ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այդ աստղը կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, կշռաքարը կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

Պարզվում է` ամենածանր նյութի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող Նույն նյութի խտությունր: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Նրա վրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Նրա ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այդ աստղը կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, այն կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

1. Նախադասությունների մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները փոխարինիր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշենրով, կա՛մ էլ  դո՛ւրս հանիր: Տրված և ստացված նախադասությունները համեմատի՛ր:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, գազանի հետքից դատելով, պետք է որ մեծ գազան լիներ:
Ըստ հնդկական հավատալիքների՝ մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե մեհյանի կառուցումը չի ավարտվել, կամ մեհյանի որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:
Այդ սալերը, սալերից ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշոում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց սալերը ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Սալերը նույնիսկ ավազի մեջ չեն թաղվել և նույնիսկ քերծվածքներ չունեն:

2. Տեքստի մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշներով, կա՛մ էլ դուրս հանիր: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Տիեզերքում կան գերծանր նյութեր և գերթեթև նյութեր:
Պարզվում է` ամենածանր նյութի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող գերծանր նյութի խտությունր: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Այդ աստղի վրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Այդ աստղի ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այդ աստղը կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, կշռաքարը կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

  1. Տրված բառերով և ածանցներով կազմել նոր բառեր:
    • տրտում-տրտմություն, որս-որսորդ, դև-Դևիանտ, բույս-բուսաբան, մարդ-մարդկային, պոչ-պոչաձև, ձև-ձևաբան, զեկույց-զրուցակից, գիր-գրամոլ, խոսք-խոսակցական:
    • -ատ-գունատ, -որդ-շարորդ, -ան-աղքատանալ, -տ-տգեղ, -ի-գատնախշի, -ություն-հարստություն, -ում-աղտոտում, -ավոր-սպասավոր, -ական-սովորական, -ային-ուժային:
  2. Տրված բաղադրյալ բառերի միջև դնել գծիկ, որտեղ անհրաժեշտ է:
    • մանր-մունր, հասարակական քաղաքական, գոռում-գոչյուն, ուս-ուսի, երեսուն-երեսունհինգ, երեսունից երեսունհինգ, վերից վար, աղմուկ աղաղակ, ալ կարմիր, քաղաքից քաղաք:
  3. Աստիճան և մոլախոտ բառերը նախադասություններում գործածել ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Ես իմ աշխատանքով բարձր աստիճանների հասա։
Ես բարձրացա աստիճաններով։

Այս տան այգում կան շատ մոլախոտեր։
Նրանք կարծես մոլախոտի պես շատացել են։

Կետադրում ենք տեքստը:

Մի մարդ որ քարավանատեր էր ուներ ուղտեր: Օրերից մի օր զայրանալով նրանցից մեկի դանդաղկոտությունից տերը հարվածեց: Շատ բարկացավ ուղտը և անարտահայտիչ հայացքով նայելով տիրոջը ասաց

Ահա քանի տարի է հավատարմորեն ծառայում եմ քեզ և դու ով ապերախտ մարդ չհասկացար բնավորությունս: Չես տեսնում անտրամադիր եմ ուրեմն վտանգավոր: Նախազգուշացնում եմ մի ծեծիր ինձ հատկապես երբ տրտում եմ ապա թե ոչ կմեռնես իմ ձեռքով:

Իսկ որն է քո տրտմության նշանը հարցրեց տերը ասա իմանամ որ չծեծեմ քեզ:

Երբ կտեսնես ստորին շուրթս կախ է ընկած և ոտքս քայլելիս ձայն չի հանում իմացիր տրտում եմ և աշխատիր զգույշ լինել հետս:

Մեղա քեզ տեր բացականչեց քարավանատերը բայց չէ որ դու շարունակ այդպիսին ես ստորին շրթունքդ կախ ոտնաձայնդ խուլ:


Մի մարդ, որ քարավանատեր էր, ուներ ուղտեր: Օրերից մի օր զայրանալով նրանցից մեկի դանդաղկոտությունից՝ տերը հարվածեց: Շատ բարկացավ ուղտը և անարտահայտիչ հայացքով նայելով տիրոջը՝ ասաց․

– Ահա քանի տարի է՝ հավատարմորեն ծառայում եմ քեզ, և դու, ո՛վ ապերախտ մարդ, չհասկացար բնավորությունս: Չես տեսնում՝ անտրամադիր եմ, ուրեմն՝ վտանգավոր: Նախազգուշացնում եմ՝ մի՛ ծեծիր ինձ, հատկապես երբ տրտում եմ, ապա թե ոչ՝ կմեռնես իմ ձեռքով:

– Իսկ ո՞րն է քո տրտմության նշանը, – հարցրեց տերը, – ասա իմանամ, որ չծեծեմ քեզ:

– Երբ կտեսնես ստորին շուրթս կախ է ընկած և ոտքս քայլելիս ձայն չի հանում, իմացիր՝ տրտում եմ, և աշխատիր զգույշ լինել հետս:

– Մեղա՜ քեզ տեր, – բացականչեց քարավանատերը, – բայց չէ, որ դու շարունակ այդպիսին ես ստորին շրթունքդ կախ ոտնաձայնդ խուլ:

 Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմել՝ դրանք գործածելով ուղիղ իմաստով և որպես դարձվածք:

լեզուն չորանալ, ջուրը չտեսած՝ բոբիկանալ, ականջին հասնել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմել.

մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ

3. Ուղղել եղած տարբեր սխալները:

Մի արիթով Սոֆոքլեսն ասեց որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել էմ:
– Երեք օ՜ր, – բացականչեց մի ուրիշ բանաստեղծ և ավելացրեց, – որ նույն ժամանակում ինքն հարյուր տող կստեղծեր: Սոֆոքլեսը պատասխանեց, որ միանքամայն հնարաոր է բայց այդ ստեղծագործությունն ընդհամենը երեք օր կապրեր:

Մի առիթով Սոֆոքլեսն ասաց․
– Իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել եմ:
– Երեք օ՜ր, – բացականչեց մի ուրիշ բանաստեղծ և ավելացրեց, որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոքլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդհամենը երեք օր կապրեր:

Լրացուցիչ կրթություն

Կուղղես ուղղագրական և բառագործածական սխալները:

Թռչուները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
Թռչուները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ անհատներով:

Դուք չափազանցացնում եք վտանգը:
Դուք չափազանցնում եք վտանգը:

Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:

Հաճելի տեսք չի թողնում:
Հաճելի տպավորություն չի թողնում:

Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Բանը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:

1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմել՝ դրանք գործածելով ուղիղ իմաստով և որպես դարձվածք:

լեզուն չորանալ, ջուրը չտեսած՝ բոբիկանալ, ականջին հասնել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմել.

մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ

3. Ուղղել եղած տարբեր սխալները:

Մի արիթով Սոֆոքլեսն ասեց որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել էմ:
– Երեք օ՜ր, – բացականչեց մի ուրիշ բանաստեղծ և ավելացրեց, – որ նույն ժամանակում ինքն հարյուր տող կստեղծեր: Սոֆոքլեսը պատասխանեց, որ միանքամայն հնարաոր է բայց այդ ստեղծագործությունն ընդհամենը երեք օր կապրեր:

Մի առիթով Սոֆոքլեսն ասաց․
– Իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել եմ:
– Երեք օ՜ր, – բացականչեց մի ուրիշ բանաստեղծ և ավելացրեց, որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոքլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդհամենը երեք օր կապրեր:

Լրացուցիչ կրթություն

Կուղղես ուղղագրական և բառագործածական սխալները:

Թռչուները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
Թռչուները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ անհատներով:

Դուք չափազանցացնում եք վտանգը:
Դուք չափազանցնում եք վտանգը:

Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:

Հաճելի տեսք չի թողնում:
Հաճելի տպավորություն չի թողնում:

Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Բանը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:

Հայոց լեզու

Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով։

Մի ականատես նկարագրում էր գողը (ո՞ւմ), (ի՞նչը):
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են գույները (ի՞նչը):
Լավան մոտենում էր գյուղին (ինչի՞ն):
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում վնասված որսորդին (ո՞ւմ):
Լեռները դղրդում էին երկրաշարժից (ինչի՞ց):
ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) պարանով կարելի է բարձրանալ:

Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և ընդգծի´ր այն բառը, որին դրանք լրացնում են:
Օրինակ`

 (Ե՞րբ) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:
(Ո՞րտեղ) տանջվում էինք անտանելի տոթից:Եգիպտոսում տանջվում էինք անտանելի տոթից։
(Ինչո՞ւ) շատ հեռու գնացինք ավերակներից: Հետաքրքրության պատճառով շատ հեռու գնացինք ավերակներից։
Տաք ավազն սկսեց այրել (ինչպե՞ս): Տաք ավազանն սկասեց այրել բոցերով։

Հայոց լեզու

1. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

անբնական, ամբիոն, ամբոդջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

Ն-ն գրվում է այն դեպքում, երբ կա ան- ածանցը:

2. Բառերի բացատրությունները գրելով՝ ցո՛ւյց տուր իմաստների տարբերությունները և յուրաքանչյուրով առնվազն մեկ բառ կազմի՛ր:

ող – ողնաշարի փոքրիկ տափակ ոսկորներից յուրաքանչյուրը՝ կռճիկ, աճառ – ողնաշար, ողնուղեղ
ոխ – վրեժ, քեն, չարահուշություն – ոխակալ
ուղտ – սապատավոր խոշորամարմին կենդանի – ուղտախումբ
ուխտ – երդում, խոստում – ուխտապահ
թյուր – ծուռ, շեղված, սխալ – թյուրահավատ
թույր – գույն, երանգ – թույրաթուխ
բույր – անուշ հոտ – բույրաթական
բյուր – մեծ, շատ – բյուրադեմ
բարկ – թեժ, վառ – բարկասիրտ
բարք – վարք, կենցաղ – բարքուվարք, բարքագրություն
վարկ – հարգանք, պատիվ – վարկագրել
վարք – պահվածք – վարքագիծ
աղտ – կեղտ – աղտոտում
ախտ – հիվանդություն – ախտաբեր

3. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

Արևելաեվրոպական, ագեվազ, գինեվաճառ, …:

Բառշարքը կազմած է այնպիսի բառերից, որոք պարունակում են «և» հնչյունը, բայց այն գրվում է «եվ»:

. Որոշիչներն ըստ օրինակի դարձնում ենք բացահայտիչ, կետադրում, որտեղ կարիքը կա:

1. Մեծատաղանդ գրող Հովհաննես Թումանյանը նաև ազգի անձնվեր զավակ էր:
Հովհաննես Թումանյանը՝ մեծատաղանդ գրողը, նաև ազգի անձնվեր զավակ էր:

2. Քաջ մարտիկ Թաթուլի կինը, հարբեցնելով բոլորին, բացում է ամրոցի դռները:
Թաթուլի՝ քաջ մարտիկի կինը, հարբեցնելով բոլորին, բացում է ամրոցի դռները:

3. Ժողովրդի մտքի զարդ հեքիաթն էր հայտնվում նրա ամենակարող գրչի տակ:
Հեքիաթն՝ ժողովրդի մտքի զարդն էր հայտնվում նրա ամենակարող գրչի տակ:

4. Փարվանա գեղեցկուհի արքայադուստրն էլ էր տանջվում սպասման կսկիծից:
Արքայադուստրն՝ Փարվանա գեղեցկուհին էլ էր տանջվում սպասման կսկիծից:

5. Հոգու սփոփանք գրքով են մարդիկ իրար ուրախացնում փետրվարի տասնիննին:
Գրքով՝ հոգու սփոփանքով են մարդիկ իրար ուրախացնում փետրվարի տասնիննին:

2. Կետադրում ենք նախադասությունները:

1. Նա որպես հմուտ ոսկերիչ անմիջապես մտքում գծագրեց զարդը քարերով եզերված:
Նա՝ որպես հմուտ ոսկերիչ, անմիջապես մտքում գծագրեց զարդը՝ քարերով եզերված:

2. Ձմռան հոգի ու մարմին տանջող ցուրտը ձյան սիրահարներին ճարպիկ փոքրիկներին չէր խանգարում վայելել օրը:
Ձմռան՝ հոգի ու մարմին տանջող ցուրտը ձյան սիրահարներին՝ ճարպիկ փոքրիկներին, չէր խանգարում վայելել օրը:

3. Խանութի Մոսկվայից բերված գրքերը շարված էին ներքևի հարկում փայտե դարակներին:
Խանութի՝ Մոսկվայից բերված գրքերը շարված էին ներքևի հարկում՝ փայտե դարակներին:

4. Իբրև մարդ նա փայլում էր, իբրև արտիստ զիջում մյուսներին:
Իբրև մարդ՝ նա փայլում էր, իբրև արտիստ՝ զիջում մյուսներին:

5. Երեկոյան իմ գալուց հետո ներս մտավ դատավորը Լևոնը:
Երեկոյան իմ գալուց հետո ներս մտավ դատավորը՝ Լևոնը:

3. Հանում ենք ենթակաները, ստորոգյալները, գոյականական անդամի լրացումները՝ որոշիչները, հատկացուցիչները, բացահայտիչները:

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր:

հին — որոշիչ
հազար — որոշիչ
մարդ — ենթակա
մըտնում է — ստորոգյալ
նոր — որոշիչ
տարվան — հատկացուցիչ
փորձ — ենթակա
գործ — ենթակա
ըսկսվում է — ստորոգյալ

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում:

մահ — ենթակա
կա — ստորոգյալ
իմ — հատկացուցիչ
թափուր — որոշիչ
գահ — ենթակա
դու — ենթակա
մահացու ես — ստորոգյալ
մահի — հատկացուցիչ
ահ — ենթակա

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

լիներ — ստորոգյալ
հեռու — որոշիչ
մի — որոշիչ
անկյուն — ենթակա
մանկան — հատկացուցիչ
արդար — որոշիչ
քուն — ենթակա
երջանիկ — որոշիչ
հաշտ — որոշիչ
խաղաղ — որոշիչ
մարդկություն — ենթակա

Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում:

ամեն մի — որոշիչ
սիրտ — ենթակա
լցվեց — ստորոգյալ
մեր — հատկացուցիչ
ցավոտ — որոշիչ
աշխարհ — ենթակա
աշխարհքն — ենթակա
եկավ — ստորոգյալ
իմ — հատկացուցիչ
սիրտը — ենթակա
բաց — որոշիչ
մեծ — որոշիչ